a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրքիայի Մխիթարյան վարժարանի ճակատագիրը վտանգված է

school

Թուրքիայի կառավարության ստոր ու հայավնաս քաղաքականությունը շարունակվում է: Դեռ չեն սպիացել “Արմեն ճամբարի” նորությունները, ինչ տարբեր ազգերի միախառնուրդ թուրք կոչվածը շարունակում է վնասել  Թուրքիայում  տեղից էլ շատ քիչ մնացացած հայկական մշակութային օջախները: Այս անգամ “հերթը” Ստամբուլի Բոմոնտի շրջանում գտնվող Մխիթարյան վարժարանի մասին է:  Տարօրինակն այն է, որ դպրոցը հարկադրված է վարձակալել իր իսկ գնած շենքը:  Անհեթեթ թատերական ներկայացման “հիմնադիրները” դեռ 1998թ.  ձմռանը թուրքական դատարանի որոշման համաձայն դպրոցի սաներին  ստիպեցին  ազատել շենքը և դասերը շարունակել  դպրոցի բակում: 2012թ նոյեմբերին ընդունված մեկ այլ դատական որոշման համաձայն` վճռվել էր  կառույցը վերադարձնել Սուրբ Ղազար հայկական կաթոլիկ Մխիթարյան վարժարանի և վանական համալիրի հիմնադրամին: Սակայն շատ չանցած՝ “հայտնվել էր” որպես ժառանգ Այաշի քաղաքապետարանն ու  բողոքարկել  այդ վճիռը: Արդյունքում վարժարանի վերադարձի վճիռը չեղյալ հայտարարվեց: Վտանգ կա, որ կառավարությունը դարձյալ կանի ամեն ինչ, որպեսզի երեխաներին դուրս հանի իրենց կրթօջախից:

Վարժարանը պատրաստվում է կրկին դիմել դատարան՝ իր իրավունքների վերականգնման պահանջով: Մխիթարյան հիմնադրամի փաստաբանն այն կարծիքին է, որ թե Մխիթարյան վարժարանի, թե “Արմեն ճամբարի” դեպքում առաջացած դժվարությունների համար պատասխանատուն Թուրքիայի կառավարությունն է:

Հիշեցնենք, որ Մխիթարյան վարժարանը շուրջ երկու հարյուր տարվա պատմություն ունի: Երբևէ Թուրքական կայսրության մեջ եղած մոտ 1000 վարժարանների (լիցեյ) շարքերում միշտ իր որակական ու վարկանիշային տեսակետից, հանրության շրջանում զբաղեցրել է առաջատար դիրքեր:  Մխիթարյան վարժարաններ ու դպրոցներ Արևմտյան Հայաստանի տարածքում բազմաթիվ են եղել, սակայն նրանք ավերվել են Ցեղասպանության տարիներին, իսկ Ստամբուլինը խույս էր տվել ավերումից:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0