a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայտնի են «Խաչիկ Պապիկյան» մրցանակաբաշխության հաղթողների անունները

13217564_1110652585623129_7224154897762259387_o

Հայտնի են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Խաչիկ Պապիկյան» հիմնադրամի եւ Կրթական-Հայագիտական Բաժանմունքի կազմակերպած հայ լեզվի ու գրականության, հայոց պատմության, մշակույթի ու կրոնագիտական առարկաների  եւ ասմունքի բնագավառում անցկացված մրցույթի հաղթողների անունները: Միջոցառմանն ընդանուր մասնակցել է 18 դպրոց,որից 5-ը միջնակարգ, 13-ը՝ միջնակարգ ու երկրորդական, իսկ մասնակիցների թիվը՝ շուրջ 135 աշակերտ:

– Որքան ուրախալի է այս երեւույթը, երբ մեր վարժարանները Լիբանանում մրցակցում են միմյանց հետ: Այս մրցակցությունը գնահատելի է, որովհետեւ հայ լեզվի եւ հայ մշակույթի մրցակցությունն է։ Ուրախալի է, որ այս մրցակցությունն Լիբանանի մեր հայ դպրոցներուն միջև է, որովհետեւ հայ դպրոցը մեր ներկան է ու ապագան,-իր ողջույնի խոսքում նշել է Արամ Ա-ն:

Կայացված որոշման համաձայն՝ «հայոց լեզու և գրականություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Պաքալյան Վանան, Սարգսյան Ռիտան, «հայոց պատմություն, հայ մշակույթ և կրոն» անվանակարգում՝ Կիրիթլյան Կարոն, Էվինկիելյան Ռուբենը, Թումանյան Ցոլերը, Խաչատրյան Արենին, «ասմունք» անվանակրգում՝  Փամփալյան Նուբարը, Բերբերյան Արտակը, Պաողլյան Ալիկը, Սարգսյան Անժելան և Մարգարյան Ավոն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0