a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կայացել է «Լավագույն ուսուցիչ» մրցույթի երկրորդ փուլը

get
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող  հանրակրթական  ուսումնական  հաստատությունների՝ ավագ դպրոցների ու վարժարանների «Լավագույն ուսուցիչ» մրցույթի երկրորդ փուլը: ՀՀ Կրթության և Գիտության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ով իր խոսքում կարևորել է ժամանակակից հասարակությունում ուսուցչի հեղինակության բարձրացումը` ընդգծելով, որ լավագույն ուսուցիչները հիմնականում որոշվում են ոչ միայն մրցույթներով, այլ նախևառաջ աշակերտների և հասարակության գնահատանքով:

Ըստ Ն. Հովհաննիսյանի`  լավագույն ուսուցիչը կոչում է, որին արժանանում են աշխատանքի ու նվիրումի արդյունքում՝ ողջ կյանքի համար:

Մրցույթին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերից ու Երևանից ընտրված 21 մանկավարժներ, ովքեր առաջին՝ դպրոցական փուլի հաղթողներ են ճանաչվել: Մասնակիցները նախապես ներկայացրել են  իրենց անձնական գործերը, դպրոցի կողմից երաշախավորությունը, ինչպես նաև բաց դասի տեսագրություն: Երկրորդ փուլում մրցութային հանձնաժողովը  մասնակիցների գնահատումն իրականացնում է «կլոր սեղան» ձևաչափով:  Երկրորդ փուլի հաղթողը կմասնակցի սեպտեմբերին կայանալիք հանրապետական եզրափակիչ փուլին, իսկ հաղթողների անունները, ինչպես միշտ կհրապարակվեն հոկտեմբերին՝ «Ուսուցչի տոնի» հանդիսավոր միջոցառման ժամանակ:
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0