a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԿԳՆ-ն ամփոփել է Հայաստանում սովորող սփյուռքահայերի վերաբերյալ տեղեկությունները

Minedu

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քարտեզագրել և ամփոփել է 2016-2017 ուս. տարում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող սփյուռքահայերի վերաբերյալ ամփոփ  տեղեկություններ` ըստ բուհերի և երկրների:

ԿԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝  2016-2017 ուս. տարում ՀՀ պետական բուհերում սովորում է 1865, ՀՀ ոչ պետական բուհերում և ՀՀ-ում արտասահմանյան պետական և ոչ պետական բուհերի մասնաճյուղերում` 547, ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` 434, ՀՀ մասնակցությամբ միջազգային բուհերում` 1027 սփյուռքահայ ուսանող: Ընդհանուր առմամբ` 2016-2017 ուս. տարում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում է 41 երկրի 3873 սփյուռքահայ ուսանող: Այս տարի մոտ 200-ով ավելացել է սփյուռքահայ ուսանողների, ինչպես նաև երկրների թիվը: Առավելագույն թվով սփյուռքահայ ուսանողները Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են` համապատասխանաբար` 1396 և 1400:

Սիրիայից ՀՀ ուսհաստատություններում սովորում է 487, իսկ Իրանից` 143 սփյուռքահայ ուսանող: Անվճար հիմունքներով ՀՀ ուսհաստատություններում սովորում է 560 սփյուռքահայ ուսանող: 2016-2017 ուս. տարում ՀՀ ուսհաստատություններում սովորում է 2341 օտարերկրյա ուսանող:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0