a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամփոփվել են «Հեղինակային մանկավարժություն» ծրագրի արդյունքները

kgn_2017 (2)

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի նախաձեռնությամբ իրականացված «Հեղինակայինմանկավարժություն» ծրագրի արդյունքների ամփոփման շնորհանդեսը: Այդ մասին Culture.AM-ին հաղորդում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ողջունելով միջոցառմանը ներկա կրթահամալիրի տնօրենին, մանկավարժներին ևաշակերտներին՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հեղինակային կրթական ծրագրերը, որոնք տարիներ շարունակ իրականացվումեն հանրապետության տարբեր դպրոցներում, այդ թվում նաև «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում, կուտակել են կրթական որոշակի արդյունքներ և ուսանելիփորձ, որը կարելի է կիրառական դարձնել և տարածել նաև հանրակրթական մյուս դպրոցներում. « Հեղինակային կրթական ծրագրերի շատ հետաքրքիր փորձ էկուտակվել, որը տարիների ընթացքում արդեն բռնել է քննություն, հետևաբար այն այլևս չի կարելի դիտարկել այլընտրանքային կամ փորձնական: Մենք հասել ենքմի փուլի, երբ նմանատիպ դպրոցները պետք է հասարակությանը և պետությանը պարզորոշ ներկայացնեն իրենց ձեռքբերումները, խնդիրներն ու արդյունքները,մասնավորապես, որ հարցերում են հաջողել, որտեղ ունեն բացթողումներ: 21–րդ դարն ունի կրթության նոր պահանջներ, մենք կրթական միջավայրը դիտարկումենք ազատ նախաձեռնությունների հարթակ. կրթական ձևաչափերն այնքան արագ են զարգանում, որ ֆորմալ սահմանափակումներ մտցնելու յուրաքանչյուր փորձկարող է բացասական անդրադառնալ կրթության որակի վրա»,- իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ նախատեսվում է աշխատանքների նոր փուլսկսել առանձնահատուկ մոդելներով աշխատող տարբեր դպրոցների հետ: Նպատակը, ըստ ԿԳ նախարարի, տարբեր հեղինակային ծրագրերից ընտրվածնախագծերի վերլուծությունն է. «Մենք այսօր ունենք տարբեր ծրագրերի հաջողված փորձ. Ֆիզմաթ դպրոցների փորձը, հմտությունների զարգացման Սեբաստացիկրթահամալիրի փորձը և այլն: Ընդհանրացված կերպով մենք այսօր ունենք բազմաշերտ կրթական հանրույթ: Նրանց հաջողությունները կարող են ներառվելդպրոցների զարգացման համալիր ծրագրերում և ներդրվել նաև այլ դպրոցներում: Տարբեր ծրագրերին միավորում է մեկ ընդհանուր գաղափար. այն է՝ նրանքբոլորը ձևավորում են ՀՀ անկախ պետականության քաղաքացիներ: Այս առումով կարևոր է, որ ձևավորվող քաղաքացին ազատ, ստեղծագործ անհատ լինի՝ազգային և համամարդկային արժեքների կրող: Մեր նպատակը կրթական ընդհանուր չափորոշիչների պահպանումն է, իսկ ձևի ընտրության մեջ մենք կարող ենք ևպատրաստ ենք տալ ազատություններ դպրոցին»:

Միջոցառման ընթացքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ներկայացրել էկրթահամալիրում կիրառվող հեղինակային կրթական ծրագիրը. «Մեր գլխավոր ձեռքբերումը ստեղծարար ուսուցիչն է, որը կրթության որակի ամենաակտիվ ևպատասխանատու օղակն է: Մենք սահմանել ենք ուսուցչի մեր չափանիշը. Դա անընդհատ սովորող ուսուցիչն է, որը կարողանում է անընդհատ սովորելուգործընթացի մեջ ներառել նաև աշակերտին: Նա այս գործընթացում ձեռք է բերում ստեղծական որակներ, մշակում է իր անհատական դասընթացը, ծրագրերը,հավաքում է դրա համար անհրաժեշտ նյութեր, ընտրում է դասավանդման ձևը և ամենակարևորը դառնում է այս կրթական մոդելի տարածողը»,- նշել է Ա. Բլեյանը:Որպես հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություն՝  նա ընդգծել է բաց կրթական միջավայրը, բլոգային և մեդիա կրթության մեծ կիրառումը,ինտերակտիվությունը, անհատական կրթական ծրագրի կազմումը և ընտրությունը, գնահատման առանձնահատկությունները, լրացուցիչ կրթության ներառումըկրթական ծրագրում և այլն: Հանդիպման ընթացքում ծավալվել է արդյունավետ քննարկում՝ հեղինակային կրթական ծրագրերի ձեռքբերումների և խնդիրներիմասին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0