a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջ

kgn (10)

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը և տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանիարտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի գլխավորած պատվիրակությունն այցելել են Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջ,  որը մրցութային կարգով ընդգրկված է Եվրոպական միության բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված 12 բազմագործառութային քոլեջներիցանկում։ Այս մասին Culture.AM-ին հաղորդում են ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում ենԳերմանիայի, Լատվիայի, Խորվաթիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ: «Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը երկօրյա այցով գտնվում էՀայաստանում՝ ծանոթանալու երկրում տիրող իրավիճակին: ԵՄ-ն իր ծրագրերով  աջակցում է նման կրթօջախներին. այս քոլեջն իր ուսումնական գործընթացըկազմակերպում է Գերմանիայում և ԵՄ այլ երկրներում շատ մեծ հաջողություն ունեցող համակարգի փորձի վրա: Շատ կարևոր է երիտասարդների ապագայիհամար՝ նրանց տալ մասնագիտական լավ որակավորում: Եվ գիտակցելով դրա կարևորությունը՝ ԵՄ-ն մշտապես աջակցություն է ցուցաբերում միջինմասնագիտական կրթության ոլոորտին, և երիտասարդությանը՝ որպես Հայաստանի ապագա: Առհասարակ, ԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանի զարգացմանը:Այս երկիրն ունի սքանչելի երիտասարդություն, և ես մաղթում եմ, որպեսզի նրանք  ունենան երջանիկ ապագա՝ ժողովրդավար և բարգավաճ Հայաստանում»,-նշել էնա:

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանի խոսքով՚ ԵՄ-ն տարիներ շարունակ մեծ և անշահախնդիր աջակցություն էցուցաբերում Հայաստանի կրթական համակարգին: «Այդ օգնությունը հիմնականում դրամաշնորհների ձևով է, որոնք իրականացվում են մի շարք ուղղություններով:Այստեղ կարևոր տեղ ունի նախնական և միջին մասնագիտական կրթության ոլոորտին ցուցաբերվող աջակցությունը՝ և կրթական ծրագրերի, ևուսհաստատությունների հիմնման տեսանկյունից: Այսօր ունենք կոնկրետ ծրագիր՝ Հայաստանում ուժեղացնել միջին մասնագիտական ուսհաստատությունները, ևսա ԵՄ-ի և ՄԱԿ-ի որոշակի աջակցությամբ իրականացվող այն հեռանկարային և իսկապես կարևոր ծրագրերից մեկն է, որի միջոցով զարգանալու է մեր վաղվաաշխատաշուկան»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը տեղեկացրել է, որ ԵՄ աջակցության ծրագիրը մեկնարկել է դեռևս 2007 թվականին:«Ծրագրի շրջանակում չորս տարիների ընթացքում քոլեջի շենքը վերանորոգվել է, թարմացվել ուսումնական հաստատության նյութատեխիկական բազան:Արդյունքում ունենք ակնհայտ տարբերություն. եթե 2006 թվականին քոլեջի սովորողների թիվը կազմում էր 60-70 հոգի, ապա ներկայումս այն հասնում է 460-470-ի:Կարծում եմ, որ քոլեջի հաջողությունը պայմանավորված է ոչ միայն լավ շենքային պայմաններով, այլ նաև այն մթնոլորտով, որ հաջողվել է ստեղծել քոլեջում՝հարգանքի վրա հիմնված ուսանող-դասախոս հարաբերություններ, աշխատաշուկայի համար որակյալ կադրեր պատրաստում»,-նշել է Պարույր Սանթրոսյանը:

Քոլեջ այցի ընթացքում հյուրերը ծանոթացել են ուսհաստատության նյութատեխնիկական բազային, զրուցել ուսանողների հետ: Դեյվիդ Մաքալիսթերը հետաքրքրվելէ քոլեջի ուսանողների պրակտիկայի կազմակերպմանը, դուալ ուսուցման համակարգի ներդրմանը և ուսանողների առօրյային վերաբերող հարցերով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0