a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կմեկնարկի չինական դպրոցի շինարարությունը

shigeru-ban-paper-tube-schools-china
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար  Լևոն Մկրտչյանն ու ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսկան հարցերով խորհրդական Վան Շիցայը ստորագրել են  Երևանում չինարենի խորացված   ուսուցմամբ  դպրոցի նախագծի իրականացման համաձայնագիրը, որով նախատեսվում  է սկսել  շինարարական աշխատանքները: Չինական դպրոցի կառուցման ծրագիրը հաստատված է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության  միջև կնքված 2014 թվականի նոյեմբերի 21-ի միջկառավարական համաձայնագրով: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԳՆ հասարակյնության հետ  կապերի բաժինը:

Կարևորելով նախագիծը՝  Կրթության և գիտության նախարարը  նշել է, որ Հայաստանը ազգային կրթական համակարգի զարգացման համատեքստում   կարևորում է կրթական երկխոսությունն ու  միջմշակութային կապերի զարգացումը.«Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, մենք այն դիտարկում ենք  երկու հինավուրց ժողովուրդների  պատմության, լեզվի ու մշակույթի  ճանաչման արդյունավետ  մեխանիզմ»,- նշել է Լ. Մկրտչյանը:

Համաձայն ՀՀ կառավարության  որոշման՝   չինարենի  խորացված  ուսուցմամբ դպրոցը  կառուցվելու է Երևանի  Զ. Սարկավագի 14 հասցեում գտնվող  Հ. Գյուլիքեխվյանի անվան  N103 ավագ դպրոցի տարածքում:
Համաձայնագրում ամրագրվում է, որ նախագծային և շինարարական աշխատանքերն ամբողջությամբ իրականացվում են   Չինաստանի կողմից: Հայկական կողմը,  համաձայն  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի, ապահովում է  փորձաքննության և վերահսկողության  իրականացումը:

Չինական դպրոցի ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է Չինաստանի հանրապետության կառավարության կողմից: Շինարարության արժեքը կազմում է ավելի քան 101 մլն. յուան /շուրջ 15 մլն դոլար/: Ամրագրվում է, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն  2016թ. և կտևեն 2 տարի:
Կրթական համալիրն ունենալու է հանրակացարանային և ուսումնական  մասնաշենքեր, հագեցած է լինելու ժամանակակից տեխնիկական սարքավորումներով  և տարածաշրջանում լինելու է բացառիկ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0