a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գերմանիայի Ուննա քաղաքում Կոմիտասի անվան երաժշտական դպրոց է բացվել. Aravot.am

Komitas

Aravot.am -ը գրում է. Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» փոխնախագահ, կոմպոզիտոր և դաշնակահարուհի Արմինե Ղուլոյանը, ով արդեն 20 տարի է ապրում և ստեղծագործում է Գերմանիայում, երկար ժամանակ է մտորել երաժշտական սեփական դպրոցն ունենալու մասին: Գալով Գերմանիա նա շարունակել է իր մասնագիտական գործունեությունը առանց դադարի: Նախ Դորթմունդ քաղաքում, որտեղ աշխատել է տեղի երաժշտական դպրոցում, 2004-ին նախաձեռնել է ակադեմիականների միության հետ այն անվանակոչել Արամ Խաչատրյանի անունով, այնուհետև տեղափոխվել է Բոխում և ապա Ուննա: Ի վերջո 2015-ի տարեվերջին հաջողվում է Ուննա քաղաքի կենտրոնական շենքերից մեկում մի ամբողջ հարկաբաժին վերցնել և դպրոցը բացել: Օրեր առաջ այն անվանակոչվեց Կոմիտաս Վարդապետի անունով: Եվ այդ առիթով հունիսի 27-ին նրանք հանդես եկան առաջին հաշվետու համերգով:

«Ես միշտ մտածում էի Ցեղասպանության հարյուրամյակին այս քաղաքում ինչ-որ մի հետք թողնելու մասին: Չնայած ամեն տարի ապրիլի 24-ին այստեղ համերգ եմ կազմակերպել: Եվ, իհարկե, սկզբում մտավախություն կար, եթե բացես աշակերտ կունենաս, թե` ոչ, դասատուներ և այլն: Մտադրությանս մասին, որ իմ շրջապատի մարդկանց պատմեցի, բոլոր ինձ ճանաչողները միաբերան ասեցին, որ կգան ու կմտնեն դպրոց: Այսինքն` իմ կողքին եթե ինձ հավատարիմ մարդիկ ու աշակերտներ ես չունենայի, երբեք չէի կարող նման քայլի դիմել: Եվ ովքեր ասել էին, բոլորը ինձ հետ եկան: Երաժշտական գործիքների մեծ մասն էլ նվեր ենք ստացել, մի քանիսը գնել ենք»,- մեզ հետ զրույցում պատմեց դպրոցի տնօրեն տիկին Ղուլոյանը: Այժմ արդեն «Կոմիտաս» անունը կրող երաժշտական դպրոցն ունի 6 դասարան, մոտ հիսուն աշակերտ, այդ թվում չորս հայ աշակերտ և երկու հայ ուսուցիչ: Այստեղ սովորում են նվագել դաշնամուր, ջութակ, կիթառ, ֆլեյտա, թավջութակ, շվի և այլն: «Սկզբի համար քիչ չի, բայց նաև բավարար չի, դրա համար ես անընդհատ աշխատում եմ համերգներ կազմակերպել, իմ աշակերտներն էլ ինձ հետ, փորձում ենք շատանալ»,- նշում է տիկին Ղուլոյանը:

Նա պատրաստվում է առաջիկայում Կոմիտասի երեկո կազմակերպել:

Գայանե Առաքելյան (Բեռլին)
ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0