a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կրթաթոշակ՝ նախատեսված սիրիահայ ուսանողների համար

New-Microsoft-PowerPoint-Presentation

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է հատուկ կրթաթոշակ սիրիահայ ուսանողների համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու գերազանց առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով պայմաններում գտնվող սիրիահայ ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել թե ՀՀ պետական բուհերում և թե քոլեջներում վճարովի համակարգում սովորող սիրիահայ ուսանողները, որոնց վճարի 70%  հոգում է պետությունը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը / որը կարող եք ներբեռնել  այստեղից՝ Application_form_for_Syrian-2016, և 2016  մինչև հունիսի 6-ը (10:30-ից մինչև 17:30-ը )  ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ՝

( Մաշտոցի 13, Դերասանի տուն):

Մանրամասն պարզաբանումների համար  10:30-ից  մինչև 17:30-ը կարող եք դիմել Արմինե Հարոյանին հետևյալ հեռախոսահամարով՝  (374 10) 53-14-85 ) կամ գրել armineharoyan@gmail.com էլեկտրոնային փոստով:

Դիմումները ևս պետք է  ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ 10:30-ից մինչև 17:30-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0