a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Կրթության որակի բարձրացումը կնպաստի արտասահմանցի ուսանողների թվի աճին».Ա․ Աշոտյան

timthumb
ՀՀ կրթության և գիտության  նախարարության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ նախարար Արմեն Աշոտյանը նախօրեին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով հյուրին՝ նախարար Ա. Աշոտյանն  անդրադարձել է  կրթության  բնագավառում հայ-իրանական առկա համագործակցությանը և զարգացման հեռանկարներին՝ նշելով, որ կրթամշակութային երկխոսությունը միջպետական հարաբերությունների կարևոր հարթականերից մեկն է: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում սովորող իրանցի ուսանողների խնդիրներին, որոնք հիմնականում առնչվել են վերջիններիս կրթության կազմակերպմանը:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի ավելի մեծ թվով իրանցի ուսանողներ գան Հայաստան` կրթություն ստանալու` միաժամանակ ընդգծելով, որ վերջին տարիներին խստացվել է կրթության որակի վերահսկողությունը, մանավանդ արտասահմանցի ուսանողների պարագայում` հետագայում այլ երկրներում ՀՀ դիպլոմների ճանաչման խնդրից խուսափելու համար: «Սա նախարարության կողմից իրականացվող հետևողական քաղաքականության արդյունք է, որն էլ իր հերթին նպաստելու է ՀՀ-ում որակյալ կրթություն ստանալու ակնկալիք ունեցող արտասահմանցի ուսանողների թվի աճին»,-նշել է նախարարը:

Իրանի դեսպանն իր շնորհակալությունն  է հայտնել նախարարությունը` ընդգծելով, որ գերատեսչությունը միշտ ընդառաջում է իրանցի ուսանողների  հետ կապված խնդիրների լուծմանը: Նա նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-իրանական կրթական ծրագրերի հետագա իրականացմանը` ընդգծելով, որ հատկապես գիտահետազոտական ոլորտում առկա է բազմաշերտ համագործակցություն: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկու երկրների պատվիրակությունների փոխադարձ այցելության հնարավորությունը, որը, ըստ կողմերի, կնպաստի կրթական նոր նախաձեռնությունների իրականացմանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0