Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
Տեղի է ունեցել աշակերտական ինքնավարության մարմինների չորրորդ համադպրոցական համաժողովը | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տեղի է ունեցել աշակերտական ինքնավարության մարմինների չորրորդ համադպրոցական համաժողովը

DSC_6041

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) մայիսի 25-ին տեղի է ունեցել աշակերտական ինքնավարության մարմինների չորրորդ համադպրոցական համաժողովը։ Մոտ 40 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների անդամներ քննարկել են ավագ դպրոցների ինքնակառավարման մարմինների հիմնախնդիրները:

Համաժողովն անցկացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։ Երիտասարդական հիմնադրամի սերտորեն աշխատում է աշակերտական ինքնավարության մարմինների հետ, նպաստում վերջիններիս հզորացմանը, կազմակերպում է մի շարք ծրագրեր, որոնց ներգրավում է նաև դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներին։

ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի խոսքով՝ չորս տարի առաջ աշակերտական ինքնակառավարման մարմին ստեղծելու նախաձեռնությունը հենց աշակերտներինն է եղել։ Պարոն Տեր-Հովակիմյանը տեղեկացրեց, որ ի թիվս այլ հարցերի՝ համաժողովի օրակարգում քննարկվելու է համագործակցությունը եվրոպական համանման կառույցների հետ։ Աշակերտական ինքնակառավարման մարմինը համախմբում է դպրոցի աշակերտներին, այն նաև ապագա ակտիվ երիտասարդների, կադրերի ձևավորման յուրօրինակ դարբնոց է։

Ֆիզմաթ ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Բաբկեն Հայրումյանը նշում է, որ ինքնավարության սերմերը դեռևս վաղ տարիքից պետք է դրվեն։ Կառույցն իրեն օգնում է ավելի ինքնուրույն, իր ընկերների հետ համախմբված հանդես գալու հարցում՝ իրականացնելով բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրեր։

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0