a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք միջազգային քիմիական օլիմպիադային, եթե․․․

Culture.AM armen-ashotyan

Երեկ՝ մայիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Միջազգային քիմիական օլիմպիադային, եթե պատվիրակության համար անվտանգության երաշխիքներ տրվեն: Նշենք, որ օլիմպիադան տեղի է ունենալու այս տարվա հուլիսին:

«Ստանալով միջազգային կազմկոմիտեի առաջարկությունը՝ մենք նախնական դրական պատասխան ենք տվել: Մեր հավաքականը պատրաստ է մասնակցել Բաքվում կայանալիք միջազգային քիմիական օլիմպիադային, եթե հետագայում ստանանք պատվիրակության համար անվտանգության երաշխիքներ: Ամենայն հավանականությամբ, եթե գնանք, մեր պատվիրակությունը կուղեկցեմ ես»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով՝ ինքը և՛ բացման, և՛ փակման արարողություններին կլինի երեխաների հետ: «Նորից կրկնեմ՝ մենք ուզում ենք մասնակցել, որովհետև իրադարձությունը միջազգային է, մեր աշակերտներին զրկել այս հնարավորությունից մենք չենք ցանկանում և չենք կարող, բայց նաև պետք է ստանանք անվտանգության երաշխիքներ և փորձենք մեդալներով վերադառնալ»,- հավելեց Աշոտյանը:

Տասնհինգ երկրի 92 աշակերտ Հայաստանում այս օրերին մասնակցում են մեկ այլ՝ «Քիմիա» առարկայի դպրոցականների Մենդելեևյան միջազգային 49-րդ օլիմպիադային: Իրադարձությունն անցկացվում է մայիսի 3-10-ը Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում:

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0