a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ռուսթավիում բացվել է հայկական կենտրոն

Ռուսթավի_հայկական_կենտրոն

Վրաստանի Ռուսթավի քաղաքում բացվել է  Վիրահայոց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան կրթության, մշակույթի և երիտասարդության և հոգևոր կենտրոն, որի խնամատար է նշանակվել արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը:

Ինչպես հայտնում է Վրահայոց թեմի լրատվական ծառայությունը, վարձակալված շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում, այն վերանորոգված է ու բարեկարգված, հագեցած գույքով և այլ պարագաներով, տեխնիկապես ապահովված է:

Հանդիսությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդականներ Կարեն Մելիքյանը և Կարեն Պարունակյանը, հյուպատոս Էլինա Մկրտչյանը, Վիրահայոց թեմի ներկայացուցիչները, հասարակական գործիչներ, հյուրեր և բազում ռուսթավցիներ:

Միջոցառմանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը կտրել է  կենտրոնի մուտքի ժապավենը և օրհնել աղն ու հացը, որով դիմավորել են իրեն:

Ողջունելով ներկաներին, Տեր Նարեկ քահանան շնորհավորել է ռուսթավցիներին եկեղեցու շուրջը համախմբվելու, իրենց ինքնությունը պահպանելու մեծ ցանկության և պատրաստակամության համար, առաջարկել դառնալ նորաբաց կենտրոնի շարժիչ ուժը և անշահախնդրորեն նվիրվել իրենց հավատքի պահպանությանը, իրենց զավակների հայեցի դաստիարակությանը, իրենց լեզվի, արժեքների, ավանդույթների տարածմանը:

Կոնտրոնը կրելու է Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը: Կենտրոնում գործելու է Սուրբ Եղիշեի անվան կիրակնօրյա դպրոց, որտեղ ցանկացողները կսովորեն տառաճանաչություն, կտեղեկանան իրենց հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության մասին, «Բերկրի» երգչախումբը, որտեղ կսովորեն երգել ինչպես հոգևոր,այնպես էլ ժողովրդական, էստրադային երգեր և «Նեմրութ» պարային համույթը, որտեղ կպարեն հայկական պարեր:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0