a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայտնի են “Ընթերցման” օլիմպիադայի հաղթողների անունները

11336832_797649056998375_5922121431542012401_o

Հայաստանի ազգային գրադարանում  այսօր՝ մայիսի 20-ին,  տեղի է ունեցել “Ընթերցման” օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ովքեր էլ որ պարգևներ են հանձնել հաղթողներին:

– Օլիմպիադան մեծ առաքելություն ունի. առաջին հերթին այն մեծ սեր ու հարգանք է դեպի մայրենի լեզուն, որը յուրաքանչյուր հայ իր մեջ պետք է տանի: Ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է հայոց լեզվի պահպանմանը, միայն խրախուսելի է”,-նշել է Հասմիկ Պողոսյանը` շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարարությանը` օլիմպիադայի կազմակերպմանն ու անցկացմանն ակտիվ աջակցելու համար:

Օլիմպիադայի 1-ին մրցանակին է արժանացել Վազգեն Հովհաննիսյանը , 2-րդ մրցանակին` Մարինա Բոյաջյանը /երկուսն էլ Երևան քաղաքից/, իսկ 3–րդ տեղը զբաղեցրել է Խաչիկ Նալբանդյանը /Տավուշի մարզ/:

Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով, ինչպես նաև հովանավորների կողմից նախատեսված այլ մրցանակներով:

Մրցույթը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունները և “Անտարես” հրատարակչությունը:

Լուսանկարը՝ “Անահիտ” մուլտֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0