a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայտնի են Կենսաբանության, Աշխարհագրության և Ընդհանուր պատմության քննությունների գնահատականները

301

Հայտնի են հունիսի 2-ին կայացած երեք առարկաների միասնական քննությունների գնահատականները:

Առայժմ հրապարակվում է միայն գնահատականների վերլուծությունը, իսկ գնահատականները քննակենտրոններում կփակցվեն կիրակի օրը` հունիսի 7-ին, արդյունքների բողոքարկումը կկայանա հունիսի 8-ին` երկուշաբթի օրը:

Ընդհանուր պատմությունից քննություն է հանձնել հայտագրված 135 դիմորդներից 129-ը, 6-ը բացակայել են: Միջին գնահատականը 13,33 է: Անբավարար է ստացել 18 դիմորդ` ընդհանուրի 13,95 տոկոսը: Ընդհանուր պատմությունից նվազագույն` 7.5-13 միավոր են հավաքել 41 դիմորդներ (31.78 տոկոս), 13-18 միավոր է վաստակել 45 դիմորդ (34.88 տոկոս) և 18-20 է ստացել 25 դիմորդ (19.38 տոկոս): Առավելագույն` 20 միավոր է վաստակել 3 դիմորդ:

Նախորդ տարի` 2014-ին, Ընդհանուր պատմության միջին գնահատականը 12.57 է եղել, անբավարար էր ստացել դիմորդների 10.53 տոկոսը, իսկ 20 ընդամենը մեկ դիմորդ էր ստացել:

Աշխարհագրությունից քննությանը մասնակցել է 319 դիմորդ, 11-ը բացակայել են: Միջին գնահատականը 13,95 է: Անբավարար է ստացել 29 դիմորդ (9.09 տոկոսը): Աշխարհագրությունից 7.5-13 միավոր է ստացել 95 դիմորդ (29.78 տոկոսը), 13-18 է ստացել 124 դիմորդ (38.87 տոկոս), իսկ 18-20 միավոր` 71 դիմորդ (22.26 տոկոսը): Առավելագույն գնահատական` 20 միավոր է ստացել 11 դիմորդ:

Աշխարհագրության միջին գնահատականը 2014-ին եղել է 13.94: Նախորդ տարի անբավարար էր ստացել դիմորդների 9.74 տոկոսը, իսկ 5 դիմորդ էլ 20 միավոր էր ստացել:

Կենսաբանությունից քննություն է հանձնել 1356 դիմորդ, քննությանը չի ներկայացել 44 դիմորդ: Միջին գնահատականը 12.91 է: Անբավարար է ստացել 271 դիմորդ (19.99 տոկոսը): 7.5-13 միավոր է հավաքել 377 դիմորդ (27.80 տոկոսը), 13-18 է ստացել 365 դիմորդ (26.92 տոկոս), 18-20 է ստացել 343 դիմորդ (25.29 տոկոսը): Կենսաբանությունից 20 է ստացել 66 դիմորդ:

2014-ին Կենսաբանության միջին գնահատականը 11.7 է եղել, անբավարար էր ստացել դիմորդների 25 տոկոսը, իսկ 20 միավոր վաստակել էր 27 դիմորդ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0