a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայտնի են միասնական քննությունների օրերը

LP-Buh-exams

Ինչպես տեղեկանում ենք Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքից, “Կենսաբանություն”, “աշխարհագրություն”, “Ընդհանուր պատմություն” (“Համաշխարհային պատմություն”) առարկաներից միասնական քննությունները տեղի կունենան հունիսի 2-ին:
“Հայոց լեզու և գրականություն” առարկայից դիմորդները քննություն կհանձնեն հունիսի 5-ին, “ֆիզիկա” առարկայի քննությունը կլինի հունիսի 9-ին:
“Օտար լեզվի” քննությանը պատրաստվող դիմորդները պետք է ներկայանան հունիսի 12-ին, իսկ “մաթեմատիկայինը”՝ հունիսի 16-ին: Երկու քննություն՝ “Հայոց պատմություն” և “Քիմիա” առարկաներից կհանձնվի հունիսի 19-ին, իսկ ամենավերջում՝ հունիսի 23-ին, տեղի կունենա “ռուսաց լեզու” առարկայի քննությունը:

Հավելենք նաև, որ այսօր ՀՀ Կրթության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «ՀՀ բուհերի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցման, 2015/2016 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրով, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ընդունելության տեղերը` ըստ բուհերի և մասնագիտությունների հաստատելու մասին»:

Համաձայն հրամանի` թույլատրվել է ՀՀ բուհերին ընդունելության մրցույթի թափուր մնացած տեղերի վերաբաշխումն իրականացնել բուհերին տրամադրված տեղերի շրջանակում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0