a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հանրապետական գիտաժողով՝ նվիրված Մանվել Ասատրյանի 90-ամյակին

OWvCazB6Gsev98t7TsUcqaKLMm
 ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի է ունեցել հանրապետական գիտաժողով՝ նվիրված Մանվել Ասատրյանի 90-ամյակին:

Լեզվաբան, հայերենագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մանվել Ասատրյանը եղել է ոչ միայն համալսարանում սովորող ուսանողների դասախոսը, այլև նրանց խորհրդատուն, ուղղորդողն ու ընկերը: 1954 թվականից Մանվել Ասատրյանը որպես դասախոս աշխատել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում՝ դասավանդելով հայոց լեզվի ձևաբանություն և բարբառագիտություն, իսկ 1990-1995 թթ. եղել է  Հայոց լեզվի ամբիոնի վարիչը:

Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը գիտաժողովի բացման խոսքում նշել է, որ Մայր բուհն անում է ամեն ինչ, որպեսզի սերունդներին հասնի այն մարդկանց վաստակը, որոնց կյանքի ուղին ուսուցողական է եղել. «Մանվել Ասատրյանից մենք շատ բան ենք սովորել, և այսօրվա մեր գիտաժողովն էլ նպատակ ունի մեզ նոր բաներ սովորեցնելու»:

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ներկայացուցիչն էլ ընթերցել է կոմիտեի նախագահի՝ Սամվել Հարությունյանի ողջույնի ուղերձը գիտաժողովի մասնակիցներին: Ողջույնի խոսքում Սամվել Հարությունյանը նշել էր, որ այս գիտաժողովը ոչ միայն վաստակաշատ լեզվաբանի և օժտված դասախոսի գիտամանկավարժական ժառանգության արժևորման, այլև հայոց լեզվի պատմության ու զարգացման ժամանակակից խնդիրների վերաբերյալ գիտական հետազոտությունների ներկայացման հիանալի առիթ է:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0