a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԿԳ Նախարարն ընդունել է միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի նախագահության անդամներին

կգն

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  ընդունել է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի նախագահ Յուրի Շամիլովին ևասոցիացիայի նախագահության անդամներ Նատալյա Բաբինովային և Երևանի Ա. Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին: Այդ մասին Culture.AM-ին հաղորդում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի հանրակրթական համակարգի զարգացումը մեր պետության գերակայություններից է և այս իմաստով հատկապեսավագ դպրոցների կայացմանն աջակցելու առումով միջազգային բակալավրիատի ծրագիրը կարող է օգտակար լինել: Նախարարի խոսքով՝ Հայաստանը փորձում է զարկ տալգերազանցության կենտրոնների զարգացմանը, ինչպես նաև կրթական համակարգ ներմուծել բացառիկ ծրագրեր, ինչպիսին օրինակ իր տեսակի մեջ եզակի արտադպրոցականկրթություն իրականացնող Թումո կենտրոնի ստեղծումն է: Նախարարն անդրադրձել է նաև ՀՀ-ում գործող միջազգային բակալավրիատի ծրագրով աշխատող դպրոցներիգործունեությանը՝ ընդգծելով, որ պետական քաղաքականության տեսանկյունից նպատակային է դիտվում, որպեսզի այդ կարգի գերազանցության կենտրոնները նպաստենընդհանուր հանրակրթության որակի  բարձրացմանը:

Հյուրերը շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպման համար՝  ընդգծել են, որ միջազգային բակալավրիատի ներդրման հայկական փորձն արդյունավետ և ուսանելիէ: Նրանք նաև ներկայացրել են ԱՊՀ երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության փորձն այս ասպարեզում:

Հանդիպման  ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի ընդլայնման և զարգացման համաշխարհային միտումներին:

Հավելենք, որ Երևանում ընթանում է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ ամենամյա համաժողովը, որին մասնակցում են  շուրջ 250 պատվիրակներ՝ մի շարք երկրներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0