a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բացվել է գիտնական Հողմիկ Սարգսյանի անունը կրող լսարան

hoghmik_sargsyan
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բացվել է անվանի գիտնական, պրոֆեսոր Հողմիկ Սարգսյանի անունը կրող լսարան։ Այդ մասին հաղորդում է համալսարանաի մամուլի ծառայությունը։
Լսարանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ուսանողներ և ուրիշներ:

Հողմիկ Սարգսյանի գիտական աշխատությունները վերաբերում են Փոքր Կովկասի երկրաբանական կառուցվածքին, հատկապես տեկտոնիկային, շերտագրությանը, երկրաբանության զարգացման պատմությանը և գեոսինկլինալային հրաբխայնության առանձնահատկություններին։ Նա մասնակցել է նաև ՀԽՍՀ, ԽՍՀՄ հարավի ու Կովկասի տեկտոնական քարտեզների կազմման աշխատանքներին։ Դրանցից մեկը տեղ է գտել նրա անունը կրող լսարանում: Հ․Սարգսյանը կյանքից հեռացել էր 2016 թ.-ին՝ թողնելով գիտական լուրջ ժառանգություն, որն անգնահատելի է հատկապես նրանց համար, ովքեր նրա գործի շարունակողներն են:

-Ես արեցի այն, ինչ կարող էի. թող ուրիշներն անեն ավելի լավ,- մահից մի քանի ամիս առաջ ասել էր գիտնականը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0