a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մայիսի 16-ը Մայր ԲՈՒՀ-ի հիմնադրման օրն է

11262389_911594458902595_5108447377065601632_n (1)

96 տարի առաջ՝ 1919 թ-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում: Հաջորդ տարի արդեն իսկ կայանում է  բացման հանդիսավոր արարողությունը՝ բայց՝ Գյումրիում,  առաջին դասախոսությունն էլ ընթերցվում  Ստեփան Մալխասյանցի կողմից:

Իր առաջին ուսումնական տարում ունեցած միակ՝ պատմալեզվաբանական ֆակուլտետն ուներ 262 ուսանող և 32 դասախոս: Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո կայացված որոշման համաձայն, Հայաստանի պետական համալսարանն անվանափոխվեց և դարձավ Երևանաի ժողովրդական  համալսարան, իսկ ռեկտոր ընտրվեց Հակոբ Մանանդյանը: 1921 թվականին համալսարանը “զինվեց” ևս 4 նոր ֆակուլտետներով, նույն թվականի մարտին էլ բացվեց բժշկական ֆակուտետը:  “Ժողովրդական” բառը համալսարանին կցված եղավ 2 տարի, որից հետո համալսարանը  դարձավ պետական համալսարան: 1934 թվականին Մայր բուհից առանձնացավ մանկավարժական ֆակուլտետը, որի հիմքի վրա ստեղծվեց Մանկավարժական ինստիտուտը /համալսարանը/:
Համալսարանի ծաղկուն ժամանակաշրջանն է համարվում 1960-1990: Այս ժամանակաշրջանում ավելանում էն ֆակւլտետների թիվը, ստեղծվում լաբորատորիաներ:

Այսօր համալսարանն ունի 19 ֆակուլտետ, շուրջ 20.000 ուսանող, 1600 պրոֆեսորադասախոսական կազմ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0