a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մի քանի ֆակուլտետներում ավանդական քննական կարգը կփոխարինվի էլեկտրոնային եղականով. Մանկավարժական համալսարանի ռեկտոր

Handipum rec

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ամփոփիչ ատեստավորման քննություններին ընդառաջ հանդիպել է ուսումնական հաստատության  10 ֆակուլտետների ավարտական կուրսերի ուսանողներին: Այս մասին հաղորդում է համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Բուհի ռեկտորը հանդիպման սկզբում ընդգծել է, որ բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները հնարավորություն կունենան աշխատանքը շարունակել հարազատ բուհում: Հաստատության ղեկավարի խոսքով՝ վերջին տարիներին ՀՊՄՀ-ի աշխատակազմը  մեծամասամբ համալրվել է  բուհի լավագույն շրջանավարտներով:

Ռուբեն Միզախանյանը նշել է, որ  բանսիրական, պատմության և իրավագիտության, կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության ֆակուլտետներում ավանդական քննական կարգը կփոխարինվի նոր՝ էլեկտրոնային եղականով, դե իսկ ուսանողներն էլ ավարտական քննական հանձնաժողովի թույլտվությամբ կունենան քննական հարցերը փոխելու  3 հնարավորություն, իսկ չպատասխանելու դեպքում՝ հնարավորություն կունենան վերահանձնելու  հաջորդ ուսումնական տարում:

Լուսանկարը՝ aspu.am կայքէջի

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0