a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
07/05/2015

Մեկնարկեց «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը

pic1

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնել է «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը, որի  նպատակն է տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին կապել Հայաստանի դպրոցների հետ, բարձրացնել ոլորտի հետաքրքրությունը դպրոցականների շրջանում։ Ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները պարբերաբար այցելում են դպրոցներ, ինչպես նաև հյուրընկալում դպրոցականներին, նրանց համար բացահայտում բարձր տեխնոլոգիական ոլորտը։ Օրեր առաջ ԻՏՁՄ-ի, ՀՀ ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի և «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության միջև կնքվեց «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագրին միանալու վերաբերյալ առաջին համաձայնագիրը: ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը նշում է. «Հնարավոր չէ ակնկալել ՏՏ ոլորտի ավելի բարձր աճ, քան ներկայիս 20-22%-ն է, քանի դեռ չենք փոխել հանրային մտածողությունը հանուն արժեքային համակարգերի, ստեղծարար արժեքների, կրթության և գիտելիքի նկատմամբ հատուկ վերաբերմունքի։ Այս նպատակի իրագործման լավագույն հարթակը դպրոցն է»: «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության ակադեմիական ծրագրերի համակարգող Ամալյա Մխիթարյանն ասաց. «Շատ կարևոր եմ համարում նմանատիպ ծրագրերի իրականացումը, որոնք հնարավորություն են  ընձեռում իրականացնել մասնագիտական կողմնորոշում դպրոցականների շրջանում: Երիտասարդ սերնդի ճիշտ կողմնորոշումից է կախված ինչպես ապագայում որակյալ մասնագետի կայացումը, այնպես էլ տվյալ ոլորտի և ընդհանուր տնտեսության զարգացումը»:

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0