a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մի շարք մանկավարժներ արժանացել են ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալի» ու պատվոգրերի

hushamedal
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մայրության և գեղեցկության տոնի առիթով մի շարք մանկավարժներ արժանացել են ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալի» ու պատվոգրերի: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: Պարգևները հանձնել է կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: Շնորհավորելով ուսուցչուհիներին՝ Ն. Հարությունյանը նշել է, որ Արցախի և Հայաստանի սահմանին այսօր կանգնած են մեր դպրոցներում դաստիարակված զինվորները, ովքեր քաջաբար, երբեմն նաև կյանքի գնով կատարում են երկիրը պահելու պատասխանատու գործը. «Սիրելի ուսուցչուհիներ, Ձեզ է վերապահված հայ զինվորի կերպարը կերտելու պատասխանատվությունը:

Հայրենանվեր, մարդկային բարձր արժանիքներով դաստիարակված ձեր զավակներն ցույց են տալիս աշխարհին հայի ոգին և տոկունությունը, նվիրվածությունը հայրենիքին ու պետությանը»,- նշել է Ն. Հարությունյանը՝ ավելացնելով, որ մեր դպրոցները, ուսուցչուհիներն ու մայրերը պատվով են կատարել հայրենիքի պաշտպաններ դաստիարակելու առաքելությունը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0