a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
25/02/2015

Մոսկվայի «Հայորդյաց տանը» Մայրենիին նվիրված միջոցառում է կայացել

Mayreni1

Փետրվարի 22-ին Մոսկվայի «Հայորդյաց տանը» տոն էր՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան։ Շուրջ ութը տարի Հայաստանից հեռու, բայց հայրենիքի ոգով ու շնչով ապրող ու արարող այս կրթօջախում Մայրենի լեզվի միջազգային օրը տոնվում է միամսյակի շրջանակներում։
Փետրվարի 1-ին մեկնարկած միամսյակի շրջանակներում արդեն անցկացվել են մի շարք միջոցառումներ, իսկ փետրվարի 22-ին դրանք երեքն էին։
Հայոց լեզվի ուսուցչուհի Սվետլանա Միքայելյանի դասարանի 14-17 տարեկան՝ ծնունդով Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Հրազդանից, Ջավախքից սաները բաժանվել էին հինգ խմբի և պրեզենտացիայի տեսքով ներկայացնում էին իրենց ծննդավայրի տեսարժան վայրերը, պատմում տեղի նշանավոր մարդկանց մասին։ «Իմ հայրենի բնօրրանը և նրա քաղցրիկ բարբառները» խորագրով բաց դասի ժամանակ յուրաքանչյուր խումբ վերցրել էր հայտնի որևէ ստեղծագործությունից մեկ հատված և այն ներկայացնում էր իր մայրենի բարբառով։

 

 

Ավելին՝ Hayernaysor.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0