a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԿԳ նախարարը ՄՊՀ-ի ղեկավարության հետ քննարկել է բուհի զարգացման հեռանկարները և զարգացման ծրագրերը

MSU_Yerevan
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Մ. Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Երևանի մասնաճյուղ: Ինչպես հայտնում է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը, նախարարը մասնաճյուղի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի գործունեությանը, ուսումնառության պայմաններին և կրթական ծրագրերին: Լևոն Մկրտչյանը, մասնավորապես, ծանոթացել է բուհի ընդունող հանձնաժողովի աշխատանքներին, հետաքրքրվել դիմորդների թվաքանակով:

Նախարարը եղել է նաև բուհի գրադարանում, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն օգտվել Մոսկվայի պետական համալսարանի գրադարանից, այդ թվում` մեծածավալ էլեկտրոնային պաշարներից: Բուհական ենթակառուցվածքների ծանոթությունից հետո Լևոն Մկրտչյանը բուհի ղեկավարության հետ քննարկել է բուհի զարգացման հեռանկարները և զարգացման ծրագրերը:

Համալսարանի Երևանի մասնաճյուղում, որի դասախոսական կազմը հիմնականում բաղկացած է Մոսկվայից ժամանած մասնագետներից, 2015-16 ուսումնական տարում սովորում է 65 ուսանող, նախապատրաստական կուրսում` ավելի քան 50 դիմորդ: Դասընթացներն անցկացվում են 7 մասնագիտություններով` կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, էկոնոմիկա, իրավագիտություն, լրագրություն, լեզվաբանություն և միջազգային հարաբերություններ, բժշկական գործ:
Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0