a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Շենգավիթում բացվել է շախմատի Երևանի ամենամեծ դպրոցը

17466

Երևանի Շենգավիթ համայնքում բացվել է  շախմատի մանկապատանեկան մարզադպրոցը: Այն շախմատի ամենամեծ մարզադպրոցն է Երևանում:

Բացմանը ներկա է եղել երկրի ղեկավարը։ Սերժ Սարգսյանը շրջել է  վերանորոգված և կահավորված մարզադպրոցում, ծանոթացել ուսումնական գործընթացի համար ստեղծված պայմաններին: Դպրոցում գործում է 21 խումբ` 240 սանով: Պատասխանատուների հավաստմամբ, մարզական այս կրթօջախը հնարավորություն ունի ընդունելու մինչև 450 սան:

Նորաբաց դպրոցի շենքում Հայաստանի և ՖԻԴԵ-ի նախագահները ավանդույթի համաձայն կայծակնային խաղի պարիտա են անցկացրել, որն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Շենգավիթի դպրոցի տնօրենն է գրոսմայստեր, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն Ռաֆայել Վահանյանը։

Շատ կարճ ժամանակահատվածում դպրոցի մի հատվածը վերածվել է ախմատի դպրոցի։ Ամեն պայման և հարմարություն ստեղծված է երեխաների համար, ունենք 10-ից ավելի լսարան անհատական մարզումների համար նախատեսված սենյակներ»,- բացմանը նշել է դպրոցի տնօրեն Ռաֆայել Վահանյանը։

Հավելենք,որ մայրաքաղաքում հիմնվող շախմատի դպրոցները գործոիմ են անվճար:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0