a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
02/05/2015

Ո՞ւր էր Հրանուշ Հակոբյանի հայրենասիրությունը, երբ Բեռլինում հայագիտության ֆակուլտետի փոխարեն Ադրբեջանի պատմության ֆակուլտետ բացվեց

Culture.AM Hranush

Հայրենասիրությունից է խոսում Հրանուշ Հակոբյանը՝ կոչ անելով SOAD-ի անդամներին, ինչպես նաև մնացած սփյուռքահայերին 1000-ական ԱՄՆ դոլար դնել բանկերում, որ Հայաստանում մարդիկ բարձր աշխատավարձ ստանան։

Հետաքրքիր է,  իսկ Հրանուշ Հակոբյանի հայրենասիրությունն ո՞ւր էր, երբ Բեռլինի Բաց Համալսարանում փակվեց հայագիտության ֆակուլտետը, որը պայքարում էր Հայոց Ցեղասպանության ճանաչման համար։

Ինչպես հայտնում է Hartak.am-ը, իրենց ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նման ֆակուլտետի գոյության իմաստ չի տեսել և հրաժարվել է օգնություն տրամադրել։ Ֆակուլտետի գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը տարեկան 23000 եվրո, մնացած 27000 եվրոն Բեռլինի Բաց Համալսարանն էր տրամադրելու։

Տիկին Հակոբյանն իհարկե այդ ընթացքում որևէ մեկին կոչ չի արել բանկերում գումար դնել և պահպանել Գերմանիայում բավականին լուրջ դեր ունեցող հայագիտության ֆակուլտետը, ինչի պատճառով այն փակվել է, և ընդամենը մի շաբաթ անց Ադրբեջանը 50000 եվրո է փոխանցել վերոնշյալ համալսարանին և բացել Ադրբեջանի պատմություն անունով ֆակուլտետը՝ հայագիտության ֆակուլտետի փոխարեն։

Ավելին՝ Hartak.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0