a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պարսկերենի մրցույթ Երևանի Կապույտ մզկիթում

Culture.AM languages

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի համագործակցությամբ Երևանում կայացել է պարսկերենի մրցույթ՝ գրավոր և բանավոր փուլերով, պարսկերենի ուսուցմամբ դպրոցների թիմերի մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Մրցույթին մասնակցել են նաև Գյումրի քաղաքի, Դվին և Կարբի գյուղերի դպրոցների թիմերը։

Culture.AM Persian    Culture.AM Boys
«Տարբեր առարկաների մրցույթները, օլիմպիադաները աշակերտներին խրախուսելու միջոցներ են, ինչպես և այս մրցույթն է։ Պարսկերենի ուսուցանումը Երևանի դպրոցներում բավականին լավ հիմքերի վրա է, և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապերության դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ փորձում ենք էլ ավելի լավ արդյունքների հասնել։ Մենք պայմանավորվածություն ունենք կազմակերպել նաև պարսկերենի ուսուցիչների վերապատրաստումներ, նոր դասագրքերի, ուսումնական ձեռնարկների հրատարակում։ Մեր բուհերում ուսումնասիրվում է պարսկերենը, հետևաբար պետք է ունենանք ամուր հիմք՝ թեկուզև մի քանի դպրոցներում։ Պարսկերենը ոչ միայն մեզ հարևան պետության, այլև հին ու արժեքավոր մշակույթի, գրականության ու դարավոր պատմության լեզու է»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապերության դեսպանատան մշակույթի խորհրդական Մաջիդ Մեշքին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին համագործակցության համար, որը կրթամշակութային արդյունավետ ներկա ու լավ հեռանկար ունի։
Մրցույթի ավարտական փուլն անցկացվել է Երևանի Կապույտ մզկիթում։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0