a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Ռուս-հայկական համալսարանի վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրին

Culture.AM Edu

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Երևանում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին Հայաստանի հետ համաձայնագրին: Այդ մասին ասված է Ռուսաստանի կառավարության կայքում, ինչպես տեղեկացնում է Ria.ru-ն:

Համաձայնագրի ստորագրումը պետք է նպաստի մարդասիրական ոլորտում երկու երկրների կապերի խորացմանը, ռուսական կրթական ծառայությունների արտահանման հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմանը:

«Հանձնարարել Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությանը բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ և Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից ստորագրել նշված համաձայնագիրը»,- ասված է փաստաթղթում:

Համալսարանն աշխատում է ռուսական կրթական չափանիշներով, կրթությունն իրականացվում է ռուսաց լեզվով: Դրա հետ մեկտեղ առաջին երեք տարում ընթանում է հայոց լեզվի խորացված ուսուցում: Բացի այդ, բարձր կուրսերի ուսանողները հնարավորություն ունեն ստանալ պրոֆեսիոնալ գիտելիքներ նաև հայերենով: Ուսանողները ստանում են և՛ հայկական, և՛ ռուսական պետական նմուշի դիպլոմ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0