a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հ․147 դպրոցն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը․Երևանի ավագանին հաստատել է որոշման նախագիծը

abajyan

Երևանի ավագանու ապրիլի 26-ին գումարված նիստում ավագանին քննարկել և հաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ առաջարկված մայրաքաղաքի հ. 147 հիմնական դպրոցը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ անվանակոչելու մասին որոշման նախագիծը: Այդ մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նշվել է, որ Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին 2003-2011թթ. սովորել է այդ դպրոցում:
Շնորհակալություն հայտնելով ավագանու անդամներին՝ որոշման նախագծին միաձայն կողմ քվեարկելու համար, նիստը վարող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն գնահատել է որպես քաջ հայորդու հիշատակը սերունդների մեջ վառ պահելու և նրա սխրանքը գնահատելուն ուղղված կարևոր քայլ:

Հիշեցնենք, որ ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Ռոբերտ Աբաջյանը հետմահու 2016թ. մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումով և «Ոսկե արծիվ» շքանշանով։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0