a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արցախցի երեք ուսուցիչներ կվերապատրասվեն Բեյրութի Ս. Խաչ-Հարպոյան վարժարանում

MinDiaspora

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Մարտակերտի Վարդան Մինասյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Մելսիդա Քարդումյանին, ուսուցիչներ Լուսինե Սաիյանին և Ռուզաննա Ավետիսյանին, ովքեր «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում՝ Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի հրավերով մեկնելու են Բեյրութ՝ մասնակցելու ներառական կրթության մեկշաբաթյա դասընթացին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Բեյրութի Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի նախաձեռնությունը և նշել, որ դպրոցն այդպես փորձում է ամեն ինչ անել, որպեսզի դառնա «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման գլխավոր մասնակիցը: Նախարարը բարի ճանապարհ է մաղթել արցախցի ուսուցիչներին և նշել.

-Շատ լավ կլիներ, որ ամուր կապվեիք սփյուռքի ձեր գորընկերների հետ, նրանց փոխանցած գիտելիքները, փորձը, ներդնեիք Հայրենիքում, Արցախում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0