a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
28/02/2015

Սոֆիայում Հայագիտություն և Կովկասագիտություն ուսումնասիրող ուսանողները պրակտիկա կանցնեն Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում

Culture.am 028

Փետրվարի 27-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ դեսպանության և Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկիի անվան համալսարանի Արևելյան լեզուների և մշակույթի կենտրոնի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: Կենտրոնի կազմում 1995թ.-ից գործում է «Հայագիտություն և Կովկասագիտություն» ուղղությունը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Համագործակցության հուշագիրը ներառում է փոխգործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես հայագիտության տարածումն ու զարգացումը, իրականացվելիք համատեղ միջոցառումները, տեղեկատվության փոխանակումը, կենտրոնում դեսպանության օժանդակությամբ դասախոսությունների, ինչպես նաև դեսպանատանը կենտրոնի ուսանողների պրակտիկայի կազմակերպումը:
Դեսպանությունը Կենտրոնին աջակցություն կցուցաբերի նաև հայագիտության, հայոց լեզվի ու գրականության, պատմության, մշակույթի, վերաբերյալ գիտական և տեղեկատվական գրականություն տրամադրելու գործում:

 

Ավելին՝ Hayernaysor.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0