a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կկազմվի վարկանիշավորման մեթոդաբանության փոփոխությունների նախագիծ

sev
Ամփոփվել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգի քննարկման և լրամշակման նպատակով կազմակերպված երկօրյա աշխատաժողովը: Քննարկմանը մասնակցող ԿԳ նախարարության, ԿՏԱԿ-ի, ՈԱԱԿ-ի և ՀՀ բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են մի շարք առաջարկություններ՝ վարկանիշավորման համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿՀՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ծավալված թեժ և շահագրգիռ քննարկման արդյունքում, մասնավորապես, առաջարկություն է եղել վարկանիշավորման համակարգում լրամշակել մեթոդաբանությունը, փոփոխության ենթարկել որոշակի ցուցանիշներ, ուշադրություն դարձնել վարկանիշավորման մի շարք չափորոշիչների նպատակահարմարությանը, դրանց կիրառությանն ու ձևակերպումներին: Քննարկման մասնակիցները վստահեցրել են, որ աշխատանքային այս ձևաչափը շատ արդյունավետ է ու էական նշանակություն կունենա վարկանիշավորման գործընթացի բարելավման և դրա նկատմամբ վստահության բարձրացման համար:

Ներկայացված առաջարկությունների հիման վրա կկազմվի վարկանիշավորման մեթոդաբանության փոփոխությունների նախագիծ, որը նախ կդրվի հանրային քննարկման, ապա կներկայացվի ՀՀ կրթության և գիտության նախարարի հաստատմանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0