a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վիկտոր Կրիովոպուսկովը պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալով

IGRlbJ1LVitjVPRUjMu5TeNr48
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ընդունել է ՌԴ կրթության ոլորտի պատվիրակության անդամներին: ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում բուհի ղեկավարությունը հանդիպել է «Սոցիոլոգիայի տեսական և կիրառական հնարավորությունները» խորագրով հայ-ռուսական գիտաժողովի շրջանակներում համալսարան ժամանած ռուս գործընկերների հետ:

 Հանդիպմանը ներկա են եղել  ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՌԴ հասարակական, քաղաքական գործիչ,  պրոֆեսոր Վիկտոր Կրիվոպուսկովը, ՌԴ ԳԱ սոցիալ-տնտեսական զարգացման ինստիտուտի դոցենտ Տատյանա Գուժավինան, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի Չերեպավեցի մասնաճյուղի պրոֆեսոր Ստանիսլավ Բոյկոն և Ուֆայի նավթային պետական տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Էդուարդ Գարեևը:

«Մենք հետաքրքրված ենք ռուսական բուհերի հետ համագործակցության ամրապնդմամբ: Վստահ եմ, որ հետևողական աշխատանքի արդյունքում  կվերականգնենք բոլոր այն կապերը, որոնք առկա են եղել նախկինում»,- նշել է ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ բարձր գնահատելով ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտահետազոտական ակտիվ գործունեությունը:

Այնուհետև ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընթերցել է ՀՀ ԿԳ նախարարի որոշումը, որտեղ մասնավորապես նշված է. «Կրթության ոլորտում հայ-ռուսական միջպետական ծրագրերի շրջանակներում արդյունավետ համագործակցության, կրթական, մշակութային, քաղաքական և հասարակական գործունեության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար ՌԴ քաղաքացի, սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Վլադիմիրի Կրիվոպուսկովին պարգևատրել ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևով՝ Ոսկե հուշամեդալով»:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0