a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է շրջանավարտներին

Taron-Margaryan1

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության շրջանավարտներին։ ՈՒղերձում ասված է․

«Սիրելի՛ շրջանավարտներ,
ի սրտե շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին զանգի առիթով:
Վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կարոտով ու ջերմությամբ է հիշելու դպրոցական տարիներն ու տոնական այս օրը: Տարիներ, որոնց ընթացքում ձեռք եք բերել գիտելիք ու ազատ մտածելու ձիրք, ազնվության, վեհության ձգտում ու հայրենասիրության ոգի, ընկերներ, ովքեր ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում:

Այս տարիների ձեր բոլոր հաջողություններն ու փորձությունները կոփել են ձեր ոգին, կերտել անհատականությունը:
Դպրոցական տարիներին ստացած համարձակությունն ու լավատեսությունն է նաև ձեզ առաջ մղելու դեպի ձեր երազանքների բարձունքները, կերտելու այն լուսավոր ապագան, որին արժանի է ձեզանից յուրաքանչյուրը:
Մաղթում եմ ձեզ լինել մեր հայրենիքի և ձեր ծնողների արժանի ու հպարտ զավակներ. շարունակեք սովորել և կյանքում մասնագիտական նորանոր ձեռքբերումներով նպաստել մեր հայրենի երկրի ու համայն հայության մայրաքաղաք Երևանի առաջընթացին»,- ասել է Տարոն Մարգարյանը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0