a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

taron_margaryan

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վերջին զանգի առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով․

Սիրելի՛ շրջանավարտներ,

ի սրտե շնորհավորում եմ դպրոցական՝ ձեր կյանքի կարևորագույն փուլերից մեկն ավարտելու առթիվ: Այստեղ դուք ձեռք բերեցիք ամենակարևորը՝ գիտելիքի անհրաժեշտ պաշարն ու հանրությանը պիտանի լինելու մղումը, որոնք ձեզ ուղղորդելու են ողջ կյանքի ընթացքում:
Մեր պետությունը մեծ հույսեր է կապում նոր սերնդի հետ, հավատում է նրա մեծ ներուժին: Այսօրվանից նաև դուք եք մասնակցելու Հայոց անկախ պետականության ամրապնդման պատասխանատու գործին՝ ստանձնելով երկրի տիրոջ ու միաժամանակ նաև նրա մշակը լինելու պարտականություն-իրավունքը: Հաջողություն եմ մաղթում կարևորագույն այդ առաքելությունն իրականացնելու գործում:
Վերջին զանգի առթիվ շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին և ուսուցիչներին, ովքեր ոչինչ չեն խնայել ձեզ համար անհոգ մանկություն ապահովելու և գիտելիք տալու համար: Այսուհետ արդեն դու՛ք եք պարտավորվում իրականացնել ձեզ հետ կապված նրանց երազանքներն ու հույսերը:
Սիրելի՛ բարեկամներ,
որպես Երևանի քաղաքապետ, լիահույս եմ, որ ձեր շնորհիվ Երևանի կենսագրության մեջ ապագայում կգրվեն փառահեղ էջեր: Մաղթում եմ ձեզ բարի երթ դեպի մեծ կյանք՝ համոզմունքով, որ կիրականացնեք նվիրական ձեր բոլոր երազանքները՝ ի շահ մեր երկրի ու ի բարօրություն քաղաքամայր Երևանի:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0