a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ՏՏ գիտելիքների թեստը կբարձրացնի կրթության մակարդակը. Լորա Բեյլի

Culture.AM Lora

Օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ սեմինար  դպրոցների շրջանավարտների ՏՏ գիտելիքների գնահատման վերաբերյալ։ Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին Երևանում նշեց, որ հայկական դպրոցների շրջանավարտների տեղեկատվական–հեռահաղորդակցային գիտելիքների թեստը թույլ կտա բարձրացնել կրթության մակարդակը և հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար։
Ըստ նրա՝ ավելի քան երկու հազար հայ աշակերտներ մասնակցեցին թեստին, որը անցկացվեց 9–րդ դասարաններում։ Թեստը մշակվել է Ռուսաստանի Դաշնության կրթության կենտրոնի կողմից և հնարավորություն է տալիս ներկայացնել գիտելիքների  բոլոր մակարդակների ընդհանուր չափանիշներ երկրի կրթության յուրաքանչյուր մակարդակում։

Փորձագետների կարծիքովё թեստը թույլ է տալիս գնահատել դեռահասների` տեղեկատվական հասարակությունում ապրելուն պատրաստ լինելու մակարդակը․ այն ուղղված է ոչ թե տեխնոլոգիական հմտությունների մակարդակի որոշմանը, այլ թեստն անցնողի` տեղեկության հետ արդյունավետ աշխատելու, նրա ճանաչողական որակների ընդունակությունների բացահայտմանը։

Բեյլին նշեց, որ կրթությունը հսկայական ուժ ունի, կրթված անձը հնարավորություն ունի ոչ միայն աշխատելու և բարձր աշխատավարձ ստանալու, այլ նաև նորարարություններ մտցնելու և հնարավորություններ ստեղծելու մյուսների համար։

Նա շնորհակալություն հայտնեց նաև ՌԴ կառավարությանը, որը Համաշխարհային բանկի համար ողջ աշխարհում շատ կարևոր գործընկեր և դոնոր է, և հնարավոր դարձրեց այդ սեմինարի անցկացումը։

Նշենք նաև, որ թեստը թարգմանվել է հայերեն լեզվով, առաջադրանքները հարմարեցվել են` հաշվի առնելով լեզվական և մշակութային առանձնահատկությունները, միջնակարգ հանրային կրթության ազգային համակարգի նպատակները, խնդիրները և առանձնահատկությունը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0