a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
04/08/2015

Փակվում է Սերժ Սարգսյանի թոռանը երկու նշանակած ուսուցչի դպրոցը

narek-Varazdatyan-470x265

A1plus.am-ը գրում է․«ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցը կարող է փակել դռները սաների առջեւ։
«Ֆինանսով, գույքով եւ գրականությամբ մեզ ոչ մեկ չի օգնում եւ օժանդակում, իսկ դպրոցը ներկայումս կանգնած է փակման եզրին, զուտ այն բանի հետ կապված, որ վճարում ենք տարածքի վարձ, հարկային պարտականություններից չենք խուսափում»,- «Ա1+»-ին ասաց դպրոցի տնօրեն Նարեկ Վարազդատյանը։
Հիշեցնենք, որ  Վարազդատյանն  այն հայտնի ուսուցիչն է, որը Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի թոռներին երկուս նշանակելուց հետո հեռացվեց Պուշկինի անվան թիվ 8 դպրոցից։  Հեռացվելուց հետո՝ մեկ տարի առաջ նա ստեղծեց շախմատի իր դպրոցը։ Ներկայումս ՆԱՐՎԱ-ն ունի 200 աշակերտ։ Նրանցից 70-ը պարապում են անվճար հիմունքներով, քանի որ սոցիալապես անապահով են, հաշմանդամության կարգ ունեն, ծնողազուրկ են կամ ազատամարտիկների երեխաներ են։ Վճարովի համակարգում սովորողների համար էլ ուսման կոնկրետ վարձ նշանակված չէ եւ որ ծնողը ինչքան գումար կարողանում է, փոխանցում է։

Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող դպրոցի համար դրամահավաք է սկսվել, բայց առայժմ իրական արդյունք չկա։

Ավելին՝ A1plus.am կայքում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0