Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
Քննարկվել է լեզվի սահմանադիր մարմին ձևավորելու հարցը | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Քննարկվել է լեզվի սահմանադիր մարմին ձևավորելու հարցը

48
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում  քննարկվել են Լեզվի պետական տեսչության գործունեության վերաբերյալ առկա խնդիրներն ու  Հայերենի բարձրագույն խորհուրդ ձևավորելու առաջարկությունը: Քննարկման մասնակից շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներն արձանագրել են, որ պետական քաղաքականության կարևոր բաղադրիչներից  է լեզվաքաղաքականությունը և Լեզվի պետական տեսչությունը, լինելով այդ խնդրով զբաղվող միակ պետական կառույցը, բավարար լիազորություններ չունի  առկա խնդիրները կանոնակարգելու՝  համապատասխան քաղաքականությունը մշակելու և միաժամանակ նաև իրագործելու համար: Այդ մասինհաղորդում է ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին  ներկայացվել են մի քանի առաջարկություններ,  մասնավորապես Լեզվի տեսչության կարգավիճակը բարձրացնելու  և զուգահեռաբար  նաև Հայերենի բարձրագույն խորհուրդ ձևավորելու վերաբերյալ: Նախարար Լևոն Մկրտչյանն իբրև մտահոգություն նշել է, որ եթե ձևավորվող մարմինը լինելու է ընդամենը խորհրդակցական, ապա այն կարող է իրականում գործող կառույց չդառնալ. «Խորհրդակցական մարմինները  ֆունկցիոնալ առումով չեն կարող ազդեցիկ լինել: Խնդիրը շատ հին է և տարիների պատմություն ունի: Եթե խորհուրդներն իրավական ակտեր թողարկելու իրավասություն չունեն, ապա նրանց որոշումները պարտադիր կատարման ենթակա չեն: Վստահ եմ, որ հատկապես լեզվաքաղաքականության  ոլորտում շատ կարևոր է սահմանադիր մարմին ունենալը: Իմ մոտեցումը հետևյալն է. լեզվի պետական տեսչության կարգավիճակը բարձրացնել՝ տալով գործադիր մարմնի գործառույթներ և զուգահեռաբար ստեղծել   Հայերենի բարձրագույն  խորհուրդ՝  որպես լեզվաքաղաքականության օրենսդիր մարմին: Այս երկու մարմինները միմյանց փոխլրացնելով կդառնան լեզվի սահմանադիր մարմին»,- նշել է Լևոն Մկրտչյանը:
Հայերենի բարձրագույն խորհրդի, Լեզվի պետական տեսչության  գործառույթների ընդլայնման, իրավական դաշտի փոփոխությունների  և լեզվաքաղաքականության խնդիրների շուրջ ծավալվել է շահագրգիռ մտքերի փոխանակում, ներկայացվել են տարբեր մոտեցումներ՝ մասնավորապես  տերմինաբանական կոմիտեի  գործունեության վերականգնման, սփյուռքի ներուժի օգտագործման, արևմտահայերենի զարգացման  և  դպրոցական  ծրագրերում կամընտրական դասընթացների ներդրման, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ:

Առաջիկայում նախատեսվում  են  քննարկումներ ՀՀ կառավարությունում և  մասնագիտական լայն շրջանակներում՝ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0