a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Քննարկվում է երևանյան կոմյունիկեն

Culture.AM Forum

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը: 
Համաժողովի երկրորդ օրը մեկնարկել է և ընթանում է երևանյան կոմյունիկեի քննարկումը: Ելույթ ունեցողները հիմնականում բարձր են գնահատել կատարված աշխատանքը՝ նշելով, որ կոմյունիկեի նախագծի նախնական տարբերակը, որը ներկայացվել է պատվիրակներին, կատարաված է պրոֆեսիանալ թիմի կողմից և բովանդակային առումով հիմնականում ընդունելի է ԵԿԲՏ բոլոր երկրների համար: Կոմյունիկեի առանձին դրույթների վերաբերյալ քննարկումների ընթացքում ներկայացվել են առաջարկություններ, որոնք հաշվի առնելով՝ կոմյունիկեի վերջնական տեքստը հաստատման կներկայցվի եզրափակիչ նիստում:
Միաժամանակ ԵԿԲՏ երկրների ներկայացուցիչների մասնակցությոմբ զուգահեռ նիստեր են ընթանում «Բարձրագույն կրթության զարգացման ընդհանուր միտումները. կառուցվածքային բարեփոխումներ և շարժունություն», «Էրազմուս+ ծրագիր (2014-2020). Միջազգային ուղղվածություն-աջակցություն արդիականացմանը և միջազգայնացմանը», «Որակի ապահովման միջազգայնացում, ապագայի մարտահրավերները և առաջնահերթությունները» և «Արտաքին որակի ապահովման ճանաչումը սահմանակից երկրներում – «Միջազգային որակի ապահովման գործառույթի ճանաչումը ԵԲԿՏ-ում» (RIQAA) ծրագրի արդյունքները» թեմաներով: 
Նախատեսված են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մի շարք երկկողմ հանդիպումներ:

Նշենք, որ ֆորումին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային կազմակերպություններից շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում 20 երկիր ներկայացված է նախարարների մակարդակով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0