a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
12/03/2015

Օբամային ուղղված` Հայոց ցեղասպանության մասին լավագույն շարադրության հեղինակը կպարգևատրվի 1000 դոլարով

Culture.am Obama

Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգի օրենսդիրներ Ադրին Նազարյանը, Խաչո Աչաջյանն ու Սքոթ Ուիլքը Հայոց ցեղասպանության մասին շարադրությունների մրցույթ են հայտարարել. տեղեկացնում է  Asbarez-ը:   Նրանց հայտնել են, որ նախագահ Բարաք Օբամային Հայոց ցեղասպանության պատմությունը լավագույնս ներկայացրած շարադրության հեղինակը կպարգևատրվի 1000 ԱՄՆ դոլարով, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնողները՝ 500 և 300 դոլարով:   Մրցույթին կարող են մասնակցել Կալիֆոռնիայի ավագ դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները: Հաղթողները կպարգևատրվեն ապրիլի 20-ին նահանգի Կապիտոլիումի շենքում` Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը մասնակցելուց հետո: Լավագույն շարադրությունները կցուցադրվեն Կալիֆոռնիայի պետական թանգարանում:

 

 

Աղբյուր՝ Hayernaysor.am

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0