a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ֆրանկոֆոնիայի երկնքի տակ» խորագրով միջոցառմամբ ամփոփվել է դպրոցներում մեկնարկած ֆրանկոֆոնիայի միամսյակը

Francophonie

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 հիմնական դպրոցում կազմակերպված «Ֆրանկոֆոնիայի երկնքի տակ» խորագրով միջոցառմամբ ամփոփվել է մայրաքաղաքի դպրոցներում մարտի 27-ին մեկնարկած ֆրանկոֆոնիայի միամսյակը:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունը, միջոցառմանը ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ ընդհանուր առմամբ միջոցառումներին մասնակցել է մայրաքաղաքի թվով 35 դպրոց:

Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում կազմակերպվել են ֆրանս-հայկական բարեկամությանը, ֆրանկոֆոն երկրների պատմությանը, մշակույթին և լեզվին նվիրված միջոցառումներ:
Քաղաքապետարանի ենթակայության տակ ներկայում գործող դպրոցներից 50-ում ավելի քան 14000 աշակերտ ուսումնասիրում է ֆրանսերեն:

Նշենք, որ 2018 թվականին Երևանում անցկացվելու է ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0