a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

11 տնօրեն արժանացել է նկատողության

01
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարության Ներքին աուդիտի կոմիտեի անդրանիկ նիստը, որը վարել է կոմիտեի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կրթության և Գիտության նախարարության տարածած տեղեկատվությունից: Նիստի օրակարգում ընդգրկված էր` Ներքին աուդիտի 2015թ. տարեկան ծրագրով նախատեսված մի շարք ՊՈԱԿ-ներում և հիմնադրամներում իրականացված համակարգի գնահատման աուդիտի հաշվետվությունների քննարկումը: Նշվել է, որ համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվել 30 կազմակերպությունում /2 բուհ, 14 նախնական և միջին մասնագիտական ուսհաստատություն, 14 դպրոց/:

 

Հիմք ընդունելով բացահայտված թերությունները` կոմիտեն քննարկումների արդյունքում առաջարկել է` վերոնշյալ ուսհաստատությունների տնօրենների նկատմամբ կիրառել կարգապահական տույժեր, մասնավորապես, երկու տնօրենի նկատմամբ` խիստ նկատողություն, 9-ի` նկատմամբ` նկատողություն, մնացածի նկատմամբ` նախազգուշացում: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թերությունների և խախտումների հիմնական պատճառը հանրակրթության և ՄԿՈՒ ոլորտում պատասխանատուների մասնագիտական ցածր պատրաստվածությունն է, իսկ բուհերում` օրինականության պահպանման խնդիրը: Այդ համատեքստում նախարար Արմեն Աշոտյանը համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարել է բուհերում նախատեսվող աուդիտի ընթացքում ուսումնասիրել բյուջետային հատկացումների, գնումների, մրցույթների անցկացման օրինականության, զեղչային համակարգի կիրառման հետ կապված խնդիրները: Հանրակրթության և ՄԿՈՒ ոլորտում տնօրենների մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակով նախարարը հանձնարարել է տնօրենների հավաստագրման հարցաշարում  ընդգրկել տվյալ գործընթացներին վերաբերող համապատասխան հարցեր:
Բացի այդ, կոմիտեն որոշել է`
–   համապատասխան հանձնարարականներ տալ տվյալ կազմակերպությունների տնօրեններին՝ ձեռնարկել միջոցառումներ բացահայտված թերությունների և բացթողումների շտկման, ինչպես նաև  դրանք բացառելու ուղղությամբ,
–   հանձնարարել կազմակերպությունների տնօրեններին՝ գործողությունների ծրագրով սահմանված ժամկետների ավարտից հետո 10-օրյա ժամկետում նախարարին ներկայացնել տեղեկատվություն` ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ,
– հանձնարարել աշխատակազմի Ներքին աուդիտի վարչությանը` իրականացնել մոնիթորինգ  կազմակերպություններում հաճախակի կրկնվող թերությունների ու բացթողումների վերաբերյալ, առաջարկել համակարգային լուծումներ,
–   հանձնարարել աշխատակազմի ներքին աուդիտի վարչությանը` ամփոփել ստացված տեղեկատվությունը և Ներքին աուդիտի կոմիտեի հաջորդ նիստին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն` կատարված աշխատանքների վերաբերյալ:
Նյութի նկարը որևէ  անմիջական առնչություն չունի բովանդակության հետ
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0