a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տեղի է ունեցել ԵՊՀ-ի կողմից հիմնված Երախտիքի ծառուղու բացման արարողությունը

0088

Այսօր՝ ապրիլի 29-ին, տեղի է ունեցել   Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵՊՀ-ի կողմից հիմնված Երախտիքի ծառուղու բացման արարողությանը: Ծառուղու աջ և ձախ կողմերում տեղադրվել են Հայոց ցեղասպանության ողբերգական տարիներին և հետագայում հայապահպան  գործունեություն ծավալած եվրոպացի և ամերիկացի մտավորականների թվով 12-ի  կիսանդրիները. Յոհաննես Լեփսիուս, Կարեն Յեպպե, Ֆրիտյոֆ Նանսեն, Հենրի Մորգենթաու, Ֆրանց Վերֆել, Ջեյմս Բրայս, Արմին Վեգներ, Անատոլ Ֆրանս, Յակոբ Քյունցլեր, Ռաֆայել Լեմկին, Պիեռ Քիյար և Ալմա Յոհանսոն:

Սերժ Սարգսյանը կրթության ոլորտի պատասխանատուների և ԵՊՀ ռեկտորի ուղեկցությամբ այնուհետև շրջայց է կատարել համալսարանի նորաբաց «Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոն»-ում, ծանոթացել Նորարարությունների մրցակցային հիմնադրամի կողմից Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում հիմնված կենտրոնի հնարավորություններին:

Շրջայցի ընթացքում Հանրապետության Նախագահին ներկայացրել են կենտրոնի լաբորատորիաների հնարավորությունները, որոնք հագեցած են գերժամանակակից սարքավորումներով: Այստեղ արդեն իսկ իրականացվում են ինչպես կիրառական, այնպես էլ հիմնարար հետազոտություններ: Կենտրոնի հետազոտական աշխատանքներում ընդգրկված են նաև ԵՊՀ բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողներ և ասպիրանտներ:

ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը շրջայցից հետո համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 2015 թվականի անդրանիկ նիստին: Օրակարգը, թիվս այլ հարցերի, ներառել է խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունների վերաբերյալ հարցերը: Խորհրդի անդամների կողմից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Խորհրդի քարտուղար է ընտրվել Միքայել Մալխասյանը, ով  ԵՊՀ պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ասպիրանտ է, հեղինակ է 20-ից ավելի գիտական հոդվածների և 2 մենագրության: Նա նաև Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահն է, առիթ է ունեցել Հայաստանը ներկայացնել միջազգային գիտաժողովներում, որպես ուսանող՝ համալսարանում ակտիվ գործունեություն է ծավալում և օժտված է մարդկային բարձր հատկանիշներով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0