a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ոչ մի բուհ չի կարող ասել, որ նախարարի ֆավորիտն է, չկան «լյուբիմչիկներ» բուհերի մեջ». Արմեն Աշոտյան

5f90a6581444e5f6d5859bd6a5fd4c29

Մայիսի 25-ին Մամուլի ազգային ակումբում «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում հյուրընկալվել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի ելույթի հիմքում այս մեկ տարվա՝ գիտության և կրթության ոլորտում ունեցած ձեռքբերումներն ու կորուստներն էին:  Արմեն Աշոտյանի խոսքով, այս ոլորտն այն եզակիներից է, որտեղ կարևոր է, որպեսզի լինի կայուն առաջընթաց: Ավելին, կրթության ոլորտում խնդիր է դրված  շարունակել մեկնարկած բարեփոխումները,  հանդես գալ նոր նախաձեռնություններով  և լուծումներ գտնել առկա մարտահրավերներին:

Աշոտյանի  խոսքով, նախարարների փոփոխությունները կարող են քաղաքականության մեջ երանգներ բերել, սակայն միջազգային տենդեցներին համապատասխանելու համար չպետք է ունենան  ճակատագրական հետևանքներ:

Արմեն Աշոտյանը կարևորեց նաև տասներկուամյա պարտադիր կրթության օրինագծին անցնելը, որը վերջերս ընդունեց ԱԺ-ն և արժանացավ բուռն քննարկումների, ինչպես էլ, ըստ նրա, պետք է լիներ: Ապա հավելեց, որ  իննամյա կրթական ցենզը ՀՀ քաղաքացիների համար այլևս անցյալ է»,-ասաց նա։
Նախարարը իր խոսքում նշեց, որ շատ  կարևոր է    ազգային երգ ու պար առարկայի փորձնական ծրագրի իրականացումը մեր երկրում, բացի այդ, «մեկ աշակերտին մեկ համակարգիչ» ծրագրի իրականացումը, որը մեկնարկելու է Վայոց Զորի մարզից և հայալեզվի մի նոր պաշար է ստեղծելու երեխաների համար:

Հաջորդ կարևոր որոշումն էլ վերաբերում է գիտւթյան ոլորտին, մասնավորապես գիտության աստիճանաշնորհմանը:

Նախարարը հայտնեց նաև, որ ռազմահայրենասիրության աշխատանքներում սկիզբ են դնում պատանի երկրապահների ակումբների ձևավորման ծրագրին, և արդեն հարյուրից ավելի ակումբներ են գործում:

Աշոտյանը դրական է համարում այն, որ լավագույն բուհերից մեկի՝ Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղն է բացվում Հայաստանում և սա չի կարելի ռուսամետ քայլ համարել, քանի որ նախկինում էլ այլ բուհերի հետ կապված որոշումներ են կայացվել, ինչի համար իրեն չեն համարել արևմտամետ:

«Ես մրցակցության և ընդհանուր որակի պատասխանատու եմ, չունեմ ֆավորիտներ և ոչ մի բուհ չի կարող ասել, որ նախարարի ֆավորիտն է, չկան «լյուբիմչիկներ» բուհերի մեջ, մենք հավասարաչափ շահագրգիռ ենք, որ բոլոր բուհերը առաջընթաց լինեն»,- ասաց նա:

Դե , իսկ այս տարվա, և, ընդհանրապես, իր պաշտոնավարման ամենախոշոր իրադարձությունն Արմեն Աշոտյանի մեկնաբանմամբ,  Եվրոպական բարձրագույն նախարարական համաժողովն էր, որն աննախադեպ էր իր բնույթով, քաղաքական հետևանքով, որի արդյունքում  Հայաստանի տեղը և գործոնն աննախադեպ աճեց, և այսօր Հայաստանն ավելի տեսանելի  է»:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0