a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

2016-2017 ուստարվա ընդունելություն Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում եւ Ընծայարանում

ԸՆծ․

Մեկնարկում է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում եւ Ընծայարանում 2016-2017 ուստարվա ընդունելություն։

Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարան եւ Ընծայարան կարող են դիմել 15 տարեկանը լրացած հայորդիներ, որոնք ունեն թերի միջնակարգ, միջնակարգ, եւ ավելի բարձր կրթություն: Դիմորդները Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան եւ Ընծայարան ընդունվելու համար հանձնում են քննություն – հարցազրույց հետեւյալ առարկաններից.
1. Հայոց լեզու (գրավոր)
2. Հայ գրականություն (գրավոր)
3. Հայոց Պատմություն (գրավոր)
4. Երաժշտություն (երգեցողություն, երաժշտական ընդունակություն, ռիթմի զգացողություն)
Դիմումները եւ ներքոյիշյալ փաստաթղթերը ներկայացվում են Ժառանգավորաց Վարժարանի եւ Ընծայարանի տեսչի անունով.

1. Դիմում,
2. Թերի միջնակարգ, միջնակարգ կամ ավելի բարձր կրթության վկայական,
3. Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մկրտության վկայական,
4. Ինքնակենսագրություն և 2 լուսանկար,
5. Բնութագիր եկեղեցու հոգևոր հովվի կամ առաջնորդի կողմից,
6. Բնութագիր դպրոցի տնօրենից,
7. Ծնողների համաձայնագիր,
8. Զինվորական կցագրման վկայական,
9. Անձնագրի պատճեն:

Ինչպես նշվում է Մայր Աթոռի կայքէջում, ուսանողի ճանապարհածախսը, սնունդը, հագուստը, բժշկական և ուսման ծախսերը ապահովում է Երուսաղեմի Հայոց Պատրարքությունը:
Փաստաթղթերը անձամբ ներկայացնել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի քարտուղարություն:
Դիմումները ընդունվում են ամեն օր, բացի Կիրակիից, հունիս 1-ից մինչեւ հուլիս 30-ը, ժամը 10:00-16:00, (շաբաթ օրը մինչեւ ժամը 13:00): Հեռ. (010) 517-180, (010) 517-181

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0