a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
29/04/2015

21 հայ երիտասարդներ 2015-2017 թթ. կուսանեն UWC քոլեջներում

Culture.AM College

UWC Հայաստանի ազգային կոմիտեն ամփոփել է United World Colleges (UWC) միջազգային ցանցի քոլեջների ընդունելության արդյունքները:

Ընդհանուր առմամբ, Ազգային կոմիտեն ստացել էր 2015-2017 թթ. UWC-ում ուսանելու 160 դիմում: Կանոնների համաձայն, յուրաքանչյուր դիմում գնահատվել է Ազգային կոմիտեի առնվազն երեք անդամների կողմից: Դիմումների գնահատումն անցնում է գաղտնիության պայմաններում. ընտրական հանձնաժողովի անդամները տեսնում են միայն պատասխանների բովանդակային մասը, առանց դիմողի անձնական տվյալների (անուն, սեռ, տարիք, բնակավայր և այլն):

Առաջին փուլի արդյունքներով, 126 երիտասարդներ ստացել էին Skype-ով հարցազրույցի մասնակցելու հրավեր, որից հետո եզրափակիչ փուլի համար ընտրվել էին 56 թեկնածուներ: Վերջնական փուլում նրանք խմբերով են աշխատել (մասնակցել են բանավեճին և կատարել են ստեղծագործական առաջադրանքը), անցել են տարբեր թեմաներով երկու հարցազրույց և կատարել են գրավոր առաջադրանք:

Ընտրության բոլոր փուլերին մասնակցել են ընտրական հանձնաժողովի 19 անդամներ, որոնց թվում էին UWC քոլեջների շրջանավարտներ, UWC միջազգային գրասենյակի անդամներ, կրթության ոլորտի մասնագետներ ու հոգեբաններ: Վերջնական փուլում յուրաքանչյուր թեկնածու գնահատվել է ընտրական հանձնաժողովի վեց անդամների կողմից:

Վերջին փուլի արդյունքներով ընտրվել են 21 երիտասարդներ Երևանից, Դիլիջանից, Սիսիանից, Մասիսից, Գյումրիից ու Արցախից: Նրանցից 11-ը սովորելու են UWC Dilijan College-ում, մյուսները՝ Իտալիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հնդկաստանի, Սինգապուրի ու Նիդեռլանդների UWC քոլեջներում:

2016–2018 թթ. ուսման համար դիմումների ընդունելությունը կմեկնարկի ընթացիկ տարվա սեպտեմբերին: Դիմումի ձևն ու լրացման կանոնները, ինչպես նաև ընտրության չափանիշները, ժամկետներն ու ընդունելության ընթացակարգերը ներկայացված են գտնել   www.am.uwc.org կայքում:

Ավելին՝ Tert.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0