
22/05/2015
|
9 տարվա ընթացքում Տավուշի դպրոցների շրջանավարտների թիվը շուրջ 700-ով նվազել է

Այսօր՝ մայիսի 22-ին Տավուշի մարզի 54 միջնակարգ եւ 4 ավագ դպրոցներում կայացել են դպրոցական «Վերջին զանգ» միջոցառումներ: Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ այս տարի մարզում կա դպրոցների 1221 շրջանավարտ: 2005-2006 ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներն ունեցել են 1919 շրջանավարտ: 2013-2014 ուսումնական տարում Տավուշում կար 1290 շրջանավարտ: