a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«IBM»-ն արդեն ԵՊՀ-ում է

ԵՊՀ
«IBM»-ը հայ դասախոսներին և ուսանողներին հնարավորություն է ընձեռում օգտվելու իր ռեսուրսներից և ձեռք բերելու նոր գիտելիքներ՝ արդիական ուղղություններով:

Շուտով՝ գալիք ուստարվա սկզբին, ԵՊՀ-ում պաշտոնապես կբացվի IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC), որի աշխատանքները, սակայն, մեկնարկել են ամիսներ առաջ: Իրականացված մի շարք դասընթացներից մեկի մասնակիցներն այսօր ստացել են իրենց հավաստագրերը:

Ինչպես տեղեկանում ենք ԵՊՀ-ի պաշտոնական կայքէջից, դասընթացին մասնակցել են 35 ուսանողներ և 60 դասախոսներ հայաստանյան 9 բուհերից: 200 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացի ուղղությունները բազմազան են եղել՝ տեղեկատվական անվտանգություն, ամպային տեխնոլոգիաներ և «BlueMix» միջավայրում ծրագրավորման հիմունքներ, «IBM Watson»-ի անալիտիկ կիրառությունը, վիճակագրական տվյալների վերլուծություն, տվյալների վերլուծություն և կանխատեսումներ «IBM SPSS» ծրագրի միջոցով, ինտեգրված էլեկտրոնային մարքեթինգի հիմունքներ, բիզնես գործընթացների կառավարում և ավտոմատացում և այլն:

Թեպետ IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը կգործի ԵՊՀ-ում, սակայն բաց կլինի բոլոր բուհերի ուսանողների ու դասախոսների, նրանց գաղափարների ու ստարտափերի համար: Բացի այլ ծրագրերից՝ կենտրոնը կտրամադրի նաև դրամաշնորհներ ինչպես դասախոսներից և ուսանողներից կազմված հետազոտական խմբերի, այնպես էլ ամերիկյան համալսարանների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Միջոցառման ընթացքում ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը պատմել է ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի, իրականացրած ծրագրերի ու ընդհանուր գործունեության մասին, խոսեց նաև IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ հնարավոր համագործակցության մասին. «Կենտրոնն առայժմ քիչ ռեսուրսներ ունի, բայց բավականին ակտիվ աշխատանք է տարվում ուսանողության հետ, կապեր են հաստատվում Հայաստանում՝ նույն ոլորտում աշխատող հաջողված կազմակերպությունների հետ»:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0