a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Աղթամարի եկեղեցում մատուցվող պատարագի նկատմամբ նախկին խանդավառությունը չկա».Արամ Աթեշյան

776380

Ermenihaber-ի փոխանցմամբ Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվող պատարագի նկատմամբ նախկին խանդավառությունն այլևս չկա:
Թուրքական  լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Աթեշյանը, խոսելով Աղթամարում 2015թ. սեպտեմբերին մատուցվելիք պատարագի մասին, նշել է, որ ամեն տարի նկատելի է պատարագին մասնակիցների քանակի նվազումը:

Աթեշյանը նշել է, որ դեռևս իրենց հայտնի չէ, թե պատարագին քանի հոգի է մասնակցելու, ասել է, որ մասնակիցների թիվը պարզ կլինի 15-20 օրվա ընթացքում: Այնուամենայնիվ, պատրիարքի փոխանորդը հույս է հայտնել, որ այս տարի էլ այն բազմամարդ կլինի՝ նշելով նաև,  որ այդ օրը 2 հարսանեկան արարողություն կկատարվի:
Աթեշյանը տեղեկացրել է, որ ուխտագնացություններ են կատարվում դեպի Թուրքիայի տարբեր նահանգներ: Ըստ Աթեշյանի՝ այդ այցելությունները բավականին շատ են և երբեմն մարդիկ,  մեկ անգամ ուխտագնացության գնալով, հաջորդին չեն ցանկանում մասնակցել:

Անդրադառնալով Վարագավանքի վերականգնման խնդրին՝ Աթեշյանն աել է․

«Յոթ վանքի (Վարագավանք) նման մի քանի վանքեր ունենք, որոնց նախագծերը պատրաստ են, սակայն որևէ կերպ կյանքի չեն կոչվում: Այդ վանքերի վերանորոգումը կնպաստի, որ նման պատարագները ավելի բազմամարդ լինեն: Ահա թե ինչու ենք կարևորում այդ նախագծերի իրագործումը»,- նկատել է Աթեշյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0